Քաղաքականություն 

Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները պետք է շարունակվեն. Շուլց

analitik.am

Գերմանիայի կանցլերի պաշտոնի համար պայքարող Եվրախորհրդարանի նախկին նախագահ Մարտին Շուլցը քննադատելէ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը և կոչ է արել վերջինիս զերծ մնած Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղյալ համարելուց, գրում է Reuters-ը:

«Այն, ինչ անում է Թրամփը,  ամերիկյան չէ»,-ասել է Շուլցը՝ նշելով, որ ԱՄՆ-ը, ինչպես ոչ մի երկիր, դեմոկրատիայի և ազատության խորհրդանիշն է:

Եվրախորհրդարանի նախկին նախագահը կոչ է արել Եվրոպային պաշտպանել լիբերալ արժեքները. «Եթե Թրամփը հիմա սկսի քանդել  այդ արժեքները, ես նրան կասեմ, որ դա Եվրոպայի և Գերմանիայի քաղաքականությունը չէ»:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին, ապա Շուլցն ասել է, որ դրանք կարող են չեղյալ համարվել միայն այն ժամանակ, երբ մինսկյան պայմանավորվածութունները կատարվեն:

Նույն շարքից