Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Թայվան կղզում շարունակվում են վերջին 10 տարվա ամենաանախադեպ երաշտները, ինչի հետեւանքով տեղի իշխանություններն որոշել են սահմանափակել բնակչությանը տրամադրվող ջրի ծավալները:
Մասնավորապես Թայվանի հյուսիսային շրջաններում շաբաթական երկու օր կդադարեցվի բնակչությանն տրամադրվող ջրամատակարարումը, ինչը լուրջ դժվարություններ կառաջացնի տնային տնտեսուհիների մոտ:
Վերջին 80 տարիների ընթացքում Թայվանում տեղումների նվազագույն քանակն է գրանցվել: Երաշտի հետեւանքով, որը սկսվել է հոկտեմբերից, երկրի ջրամբարների մակարդակը կտրուկ իջել է ՝ հասնելով կրիտիկական կետի: