Քաղաքականություն 

Սամվել Ալեքսանյանի ու Աղվան Հովսեփյանի հարաբերությունները դեռ չեն վերականգնվել. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ ընտրությունները սարերի ետևում չեն, բայց «Նիգ Ապարան» հայրենակցական միության ձայն-ծպտունը չի լսվում։ Ապարանցիների այս խմբակը սովորաբար նախընտրական շրջանում ակտիվանում է, նիստեր, ժողովներ գումարում ու հայտնում անդավաճան դիրքորոշումը՝ Սերժ Սարգսյանին աջակցելու մասին։ Սակայն տեղեկություններ կան, որ այժմ կառույցը բանակների է տրոհվել, այն այլևս հզոր ու միասնական չէ։

Մասնավորապես, աշնանը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններից հետո չեն վերականգնվել Սամվել Ալեքսանյանի ու Աղվան Հովսեփյանի հարաբերությունները։ Ապարանի քաղաքապետի ընտրություններում, հիշեցնենք, տարօրինակ վիճակ էր ստեղծվել, քանի որ երկու թեկնածու ստացել էր ՀՀԿ-ի աջակցությունը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից