Քաղաքականություն 

Որոշում է կայացվել ստուգումներ սկսել Հովիկ Աբրահամյանին պատկանող ձեռնարկություններում. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին նույն ճակատագիրն է սպառնում, ինչ-որ 2015-ի փետրվարից հետո նրա խնամուն՝ Գագիկ Ծառուկյանին: ՀՀԿ-ից հեռանալուց հետո որոշում է կայացվել ստուգումներ սկսել Հովիկ Աբրահամյանին պատկանող ձեռնարկություններում:

Քանի որ վարչապետ Կարեն Կարապետյանը եւ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը գիտեն՝ որտեղ է «թաքցնում» Հովիկ Աբրահամյանը իր հիմնական շահույթները, որոշում է կայացվել սկսել Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայաններից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից