Քաղաքականություն 

Կանադայի դեսպանին հանձնվել է ԱԳՆ պատվո մեդալ

analitik.am

Փետրվարի 1-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Ջոն Քյորին, ով փոխանցել է Կանադայի ԱԳ նախարար Քրիստիա Ֆրիլանդի` իր հայ գործընկերոջն ուղղված ուղերձը` դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ։ Նախարար Նալբանդյանը, շնորհակալություն հայտնելով ուղերձի համար, իր հերթին դեսպանին հանձնել է Քրիստիա Ֆրիլանդին հասցեագրված ուղերձը։

Զրուցակիցները բարձր են գնահատել 25 տարի առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր հայ-կանադական դինամիկ զարգացող գործընկերությունը, անդրադարձ են կատարել համագործակցության նոր ոլորտներին և դրանց հեռանկարներին:

Հանդիպմանը քննարկվել են քաղաքական երկխոսության, առևտրատնտեսական փոխգործակցության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության ոլորտներում, մշակութային փոխանակումների ակտիվացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։

Հայաստանի ԱԳ նախարարը և Կանադայի դեսպանը գոհունակությամբ արձանագրել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով սերտ փոխգործակցությունը: Մտքեր են փոխանակվել ՄԱԿ-ի, Ֆրանկոֆոնիայի և ԵԱՀԿ շրջանակներում արդյունավետ փոխգործակցության շուրջ։

Նախարար Նալբանդյանն ու դեսպան Քյորն անդրադարձել են մարդկության դեմ հանցագործությունների և ցեղասպանությունների կանխարգելման ուղղությամբ համագործակցությանն առնչվող հարցերի։

Հանդիպմանն արծարծվել են մերձավորարևելյան զարգացումների հետևանքով միգրացիոն հոսքերի խնդիրը։

Նախարար Նալբանդյանը, բարձր գնահատելով հայ-կանադական հարաբերությունների զարգացման գործում դեսպան Քյորի անձնական ներդրումը, Կանադայի դեսպանին հանձնել է ԱԳՆ պատվո մեդալը:

Նույն շարքից