Երևանում գտնվող Քիմ Քարդաշյանը Facebook սոցցանցի իր պաշտոնական էջում կիսվել է ապրիլի 9-ին արված որոշ լուսանկարներով:
«Մայր Հայաստան» հուշարձանի մոտ արված լուսանկարը տարածելով՝ Քիմ Քարդաշյանն ասել է. «Ես ու Քլոեն երեկ այցելեցինք «Մայր Հայաստան»: Հուշարձանն այցելուներին հիշեցնում է հայոց պատմության ուժեղ կանանց: Ես սիրում եմ ուժեղ կանանց»։

Քիմը գրառում է կատարել նաև ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ ունեցած հանդիպման մասին:
«Պատիվ էր հանդիպել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ով նշեց, թե որքան հպարտ է, որ մենք հպարտ հայեր ենք և չենք մոռացել մեր արմատները»,-գրել է նա՝ ավելացնելով #NeverForget հեշթեգը:
Վարչապետի հետ հանդիպմանը Քիմին և Քլոեին ուղեկցել են նաև նրանց զարմուհիները:
«Քլոեն ու ես բերել ենք նաև մեր զարմիկներին՝ Քորթնի և Քարա Քարդաշյաններին: Կարոտել ենք քեզ՝ Քրիստա: Մենք 3 զարմիկներ ունենք, որոնք քույրեր են, և նրանց բոլորի անուններն սկսվում են Ք-ով»,-գրել է Քիմը:
