Քաղաքականություն 

ՀՀ բանակի կազմավորման 25-ամյակին նվիրված ընդունելություն ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում

analitik.am

Փետրվարի 1-ին ՀՀ բանակի կազմավորման 25-ամյակի առթիվ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կազմակերպվեց պաշտոնական ընդունելություն` ՆԱՏՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչի, Բելգիայում ՀՀ դեսպանի եւ ՆԱՏՕ-ում ՀՀ ռազմական ներկայացուցչի կողմից:

Ընդունելությանը մասնակցեցին ՆԱՏՕ-ի անդամ եւ գործընկեր երկրների դեսպաններ, այլ դիվանագետներ, բարձրաստիճան զինվորականներ, ՆԱՏՕ-ի միջազգային քաղաքական եւ ռազմական անձնակազմերի պաշտոնյաներ։

Ողջույնի իր խոսքում ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան Արմեն Եդիգարյանն անդրադարձավ ՀՀ Զինված ուժերի ստեղծման պատմությանն ու քառորդդարյա փառահեղ ճանապարհին, Հայաստանի որդեգրած միջազգային ռազմաքաղաքական համագործակցության ուղենիշներին, Հայոց բանակում ընթացող բարեփոխումների գործընթացին, Ազգ-բանակ հայեցակարգին:

Խոսելով Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին՝ դեսպան Եդիգարյանը վստահություն հայտնեց, որ դրանք ապագայում էլ կշարունակեն զարգանալ կայուն եւ փոխշահավետ կերպով։

Նույն շարքից