ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն հայտնվել է բավականին անհարմար դրության մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Վաշինգտոնում բրիտանացի դեսպանի նստավայրում հանդիսավոր արարողության ժամանակ, որտեղ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգն արժանացել է Բրիտանական կայսրության պատվավոր շքանշանի, գրում է Лента-ն։
Բայդենը գրկել է 15 ամսական երեխայի և վերցրել նրա ծծակը։ Այդ պահի լուսանկարն էլ հայտնվել է համացանցում։
Արարողությանը Բլումբերգը եկել է դստեր՝ Ջորջինա Բլումբերգի և թոռան՝ Ջասպերի հետ։ Միջոցառման ժամանակ Բայդենը գրկել է երեխային, այնուհետ վերցրել է նրա ծծակը, ինչը շատ է զարմացրել փոքրիկին։
«Ինչ անի տղան, երբ փոխնախագահը գողանում է նրա ծծակը»,- գրել է Բլումբերգի դուստրը և լուսանկարը տեղադրել Facebook-ում։