Հասարակություն 

Ռուսաստանցիների 25 տոկոսի կարծիքով Մոսկվան պետք է վերահսկողության տակ պահի նախկին ԽՍՀՄ-ի երկրներին

analitik.am

Ռուսաստանցիների 25 տոկոսը կարծում է, որ Մոսկվան պետք է ցանկացած միջոցով իր վերահսկողության տակ պահի նախկին ԽՍՀՄ-ի երկրներին և դա անելու համար կիրառի նաև ուժ, եթե դրա կարիքը լինի: Այս մասին հայտնի է դարձել Լևադա կենտրոնի անցկացրած հարցման արդյունքում: Ռուսաստանցիների 65 տոկոսը համաձայն չէ այդ կարծիքի հետ:

Հարցման արդյունքում պարզ է դարձել նաև, որ ռուսաստանցիներն ավելի լավ են սկսել վերաբերել ԱՄՆ-ին և Եվրամիությանը: ԱՄՆ-ի մասով դրական է արտահայտվել 37 տոկոոսը, իսկ ԵՄ-ի՝ 39: 2016 թվականի հունվարին ցուցանիշը 23 և 27 տոկոս էր:

Նույն շարքից