Հասարակություն 

15.00-ի դրությամբ կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

analitik.am

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 15.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Փակ են Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Ափնագյուղ, Քուչակ, Շենավան, Հարթավան գյուղերի, Արագածի տարածաշրջանի Ավշեն, Ճարճակիս, Մելիքգյուղ, Միջնատուն, Շենկանի, Սիփան գյուղերի, Թալինի տարածաշրջանի Զովասար, Գառնահովիտ, Ծաղկասար, Ակունք, Ոսկեթաս, Կարմրաշեն, Շղարշիկ, Հացաշեն, Թաթուլ, Ցամաքասար, Նոր Արթիկ, Զարինջա, Սուսեր, Հակո, Սորիկ, Կանչ, Դաշտադեմ գյուղերի, Հ-18 ավտոճանապարհի Բաղրամյան-Շենիկ, Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ, Կոտայքի մարզի Ջրաբեր, Կապուտան, Հատիս, Զովաշեն գյուղերի, Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Հարթագյուղ, Լուսաղբյուր, Խնկոյան գյուղերի ավտոճանապարհները, Շիրակի մարզի Աշոցքի միջհամայնքային ավտոճանապարհները, Հ-23 ավտոճանապարհի Ուրասար-Կաթնաղբյուր հատվածը և Մ-7 ավտոճանապարհի Վանաձոր-Գյումրի 50-րդ կմ-ի հատվածը:

Դժվարանցանելի են Մ-16 ավտոճանապարհի Ոսկեպարի ոլորանները, Մ-4 ավտոճանապարհի Դիլիջանի ոլորանները՝ բեռնատարների համար, Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Լոռու մարզի Սպիտակի տարածաշրջանի Լեռնանցք գյուղի համայնքային ավտոճանապարհները, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի Թլիկ, Իրինդ, Լուսակն, Կաթնաղբյուր, Կաքավաձոր, Եղնիկ, Արտենի, Արտաշավան, Դդմասար, Մաստարա, Ներքին Բազմաբերդ, Վերին Բազմաբերդ, Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Պարտիզակ, Օթևան, Արևուտ, Գետափ, Դավթաշեն, Դիան, Ագարակավան, Աշնակ, Մեծաձոր, Ապարանի տարածաշրջանի Արագած, Արագյուղ, Երնջատափ, Եղիպատրուշ, Լուսագյուղ, Ծաղկաշեն, Ձորագլուխ, Կայք, Նիգավան, Շողակն, Չքնաղ, Ջրամբար, Սարալանջ, Վարդենիս, Վարդենուտ, Արագածի տարածաշրջանի Սադունց, Բերքառատ, Գեղադիր, Գեղաձոր, Գեղարոտ, Լեռնապար, Ծաղկահովիտ, Ծիլքար, Հնաբերդ, Միրաք, Նորաշեն, Ջամշլու, Ռյա Թազա, Վարդաբլուր, Կանիաշիր (Սանգյառ) գյուղերի, Կոտայքի մարզի Աբովյան-Ակունք-Զառ, Շիրակի մարզի Գյումրի-Ամասիա ավտոճանապարհները: 

Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Լոռու մարզերում, Գեղարքունիքի մարզի Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Մ-2 ավտոճանապարհի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում, բացի կցորդիչով ավտոմեքենաներից:

***

Ճանապարհները Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում՝

Դժվարանցանելի են Քարվաճառ-Սոթք ավտոճանապարհը, Հադրութի, Շուշիի, Շահումյանի, Քաշաթաղի շրջանների ճանապարհները:

Նույն շարքից