Հասարակություն 

Գողություն թիվ 8 երթուղու ավտոբուսում

analitik.am
Հունվարի 26-ին, ժամը 17.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1952 թ. ծնված Անահիտ Կ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 16.30-ին, Երևանի Հալաբյան փողոցում նկատել է, որ թիվ 8 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, նույնականացման և բանկային քարտեր:
Հունվարի 31-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1963 թ. ծնված Կարեն Ն.-ին, որը խոստովանել է, որ գողությունն ինքն է կատարել:
Կատարվում է քննություն:

Նույն շարքից