Հասարակություն 

Հովիկ Աբրահամյանի որդին Արտաշատի բյուջեից գումարներ է բաժանում. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզկենտրոն Արտաշատ համայնքի ղեկավար Արգամ Աբրահամյանը` ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին, անհատույց դրամական օգնություն է բաժանում Արտաշատի բնակիչներին: Այսինքն՝ համայնքի բյուջեից է վճարում այս գումարը, իսկ թե ինչ սկզբունքով, անհայտ է:

Մինչ շարքային քաղաքացիներին անցնելը ներկայացնենք Արգամ Աբրահամյանի՝ քաղաքապետարանի աշխատակիցներին պարգեւատրելու որոշումը: Դեկտեմբերի 16-ին քաղաքապետը տոներին ընդառաջ իր աշխատակիցներին պարգեւատրել է կլորիկ գումարով: Պարգեւատրման համար քաղաքապետարանի 2016 թվականի բյուջեից տրամադրել է 7 միլիոն 364 հազար դրամ գումար, որը բաժանվել է 67 աշխատակցի: Պարգեւատրվածների մեջ է նաեւ Արգամ Աբրահամյանի տեղակալ Գագիկ Պողոսյանը, որը երեկ լքեց ՀՀԿ-ն: Նա ստացել է 190 հազար դրամ պարգեւ: Նույն չափով է պարգեւատրվել նաեւ Արգամ Աբրահամյանի մյուս տեղակալը՝ Իսահակ Գրիգորյանը: Բարեբախտաբար, Արգամ Աբրահամյանն այս որոշմամբ ինքն իրեն չի պարգեւատրել:

2017 թվականի հունվարի 26-ին, սակայն նա կայացրել է նաեւ «N11-Ա» որոշումը, որով 395 հազար դրամ է տրամադրել թվով 20 քաղաքացու: Հատկացված գումարները բաշխվել են 20 բնակչից յուրաքանչյուրին, հիմնականում 20 հազար դրամի չափով, սակայն մի քանիսին 40 հազար դրամ է հատկացվել, որոշներին էլ՝ 10 հազարական: Այս որոշման հիմք է համարվել բնակիչների դիմումը, սակայն դիմումի բովանդակությունը որոշման մեջ մանրամասներ չի ներկայացվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից