Հասարակություն 

Փակ են Բերդ - Ճամբարակ և Աբովյան - Ջրաբեր ճանապարհները

analitik.am

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  3-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ են Բերդ - Ճամբարակ և Աբովյան - Ջրաբեր հանրապետական նշանակության ճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է:

Սևանի, Գավառի, Դիլիջանի, Գուգարքի, Աշոցքի, Վայքի, Գորիսի և Ապարանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ - տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Նույն շարքից