Հասարակություն 

Հղի Բեյոնսեի լուսանկարը ռեկորդ է սահմանել Ինսթեգրամում

analitik.am

Հղի Բեյոնսեի լուսանկարը նոր ռեկորդ է սահմանել Ինսթեգրամում: Այս մասին հայտնում է The Verge-ը՝ նշելով, որ այն ամենաշատն  «լայքն»  է ստացել կայքի պատմության ընթացքում:

Այս պահին Բեյոնսեի լուսանկարն ունի մոտ 9 միլիոն «լայք»: Ստացվում է, որ երգչուհին գերազանցել է մեկ այլ երգչուհու՝ Սելենա Գոմեսի  ռեկորդը, ում լուսանկարը ստացել էր 6 միլիոն «լայք»:

Ավելի վաղ Բեյոնսեն հայտնել էր, որ պատրաստվում է երկվորյակ լույս աշխարհ բերել:

Նույն շարքից