Հասարակություն 

Սերգեյ Դանիելյանի բնորոշմամբ՝ ինքը դեռ այսպիսի «ապրիլքսանչորսյան դիմավորում» չէր տեսել

Դերասան Սերգեյ Դանիելյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող միջոցառումների մասին:




Դերասանի խոսքով նա դեռ  «ապրիլքսանչորսյան դիմավորում» չի տեսել, որ ուղեկցվի այս տեսակ նման մշակութային խանդավառությամբ:  




«Այս խանդավառությունը վատ չէ, բայց երբ հիշում ես՝ ինչին ընդառաջ է այն արվում, մի քիչ վատ ես զգում, հետո հասկանում ես՝ սա նման է այն իրավիճակին, երբ, ասենք, տարիքով մարդ է մահանում, մի երկու բաժակ խմելուց հետո քեֆ է սկսվում քելեխի սեղանի շուրջ: Բայց երբ ազգովի են այդքան ուրախ, դա մի քիչ մտահոգիչ է»,- հավելեց դերասանը:  



Սերգեյ Դանելիանը խոսեց նաև Ցեղասպանության միջոցառումների կազմակերպման մասին, հավելելով, որ այս բոլոր մղումները շատ անկեղծ են, սակայն մոտեցումն այդքան էլ լուրջ չէ։ Մեզ մոտ բացակայում է  հստակ ձևավորված մշակույթ:



Նույն շարքից