Հասարակություն 

Սպասվող հոսանքազրկումների մասին

analitik.am

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ս/թ փետրվարի 3–ին պլանային եւ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն`

Երեւան քաղաքի՝

10:30-16:00 Ավան՝ Շահինյան փողոցի սեփական տները եւ հարակից հանրային բաժանորդները, 11:00-15:00 Խաղաղ Դոնի փ. 5 շենքի 1-8 մուտքերը, 11:00-17:00 Լեոյի փ. 50-103, Երեւանցու փ. 5-48, Կոնդ թաղամասի 91-253 սեփական տներ մասնակի եւ հարակից հանրային բաժանորդները,

Արմավիրի մարզի՝

11:00-16:00 Արեւիկ գյուղը, Արարատի մարզի՝ 10:00-13:00 Արարատ քաղաքի Շահումյան, Կոլխոզնիկների փողոցները մասնակի, 10:30-16:00 Վերին Արտաշատ գյուղը մասնակի, 13:30-15:30 Արարատ քաղաքի Չարենցի, Խանջյան, Աղբյուր Սերոբի եւ Շահումյան փողոցները մասնակի,

Կոտայքի մարզի՝

11:00-16:00 Քասախ սովխոզ գյուղը մասնակի, «Մուշ», «Ծիրանանոց» եւ «Փախստականների» թաղամասերը, թիվ 43755 զինմասը, «Երեւան ջուր» ընկերությունը, «Գոռ եւ Սոս» ՍՊ ընկերությունը, «Վ.Մովսիսյան», «Ա.Մկրտչյան», «Վ.Սիմոնյան» եւ հարակից հանրային բաժանորդները,

Գեղարքունիքի մարզի՝

10:30-16:00 Լճաշեն համայնքի «Ավազի հանք» թաղամասի սեփական առանձնատները եւ հարակից հանրային բաժանորդները:

Նույն շարքից