Հասարակություն 

Ֆեյսբուքը որոշել է օգնել ծանոթությունների սիրահարներին

analitik.am

Ֆեյսբուքը նոր հավելված է ստեղծել ծանոթությունների համար, որպեսզի դյուրացնի այն և ստվերի Tinder-ը:

Սոցկայքի բջջային տարբերակում նոր հնարավորություն է ստեղծվել գործնական, ընկերական և ռեմանտիկ հանդիպումներ կազմակերպելու համար: Նոր բաժինն ունի «Բացահայտեք մարդկանց» (Discover People)  անունը  և աշխատում է սեցկայքից առանձին:

Օգտատերերին առաջարկվում է մի քանի լուսանկար հրապարակել առանձին բաժնում, հայտնել իրենց հետաքրքրությունների մասին և բնութագրել իրենց: Ֆեյսբուքի հիմնական բաժնի վրա նոր հավելվածը չի ազդելու, այն տեսանելի է լինելու միայն այն օգտատերերի մոտ, ովքեր օգտվում են նոր հավելվածից:

Նույն շարքից