Հասարակություն 

Մահացել գործարար և բարերար Արմեն Բարխուդարյանը

Մոսկվայում 48 տարեկան հասակում մահացել է գործարար, բարերար Արմեն Բարխուդարյանը: Բժիշկները նրա մոտ լյարդի քաղցկեղ են ախտորոշել: Բուժման համար արդեն ուշ է եղել:



Արմեն Բարխուդարյանը ծնվել է ԼՀՂ Հադրութի շրջանում: 1990-ականներին նա տեղափոխվել է Մոսկվա, որտեղ հիմնադրել է «Ավինեքս» ընկերությունը:



Արմեն Բարխուդարյանը ֆուտբոլի մեծ սիրահար էր: Նա տարբեր ֆուտբոլային մրցաշարեր է կազմակերպել Արցախում: 2012-ին Բարխուդարյանի հրավերով 1990 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկու Սալվատորե Սկիլաչին այցելել է ԼՂՀ եւ մասնակցել ֆուտբոլային մրցաշարի:



Այս տարվա մարտի 29-ին ԼՂՀ-ում մեկնարկել է մինի ֆուտբոլի առաջին լիարժեք մրցաշարը: Արմեն Բարխուդարյանն օգնել է նաեւ Արցախի պատերազմի մասնակիցների ընտանիքներին:

Նույն շարքից