Հասարակություն 

Ֆրանսիայի վարչապետը կատարվածն ահաբեկչություն է անվանել

analitik.am

Ֆրանսիայի վարչապետ Բերնար Կազնևը Փարիզում զինվորականների վրա տեղի ունեցած հարձակումը որակել է որպես ահաբեկչություն, հայտնում է France Info-ն:

Ըստ Կազնևի, խոսքը վերաբերում է հարձակմանը, որը կրում է ահաբեկչական բնույթ:

Ֆրանսիայի վարչապետը նաև իր գոհունակությունն է հայտնել՝ կապված զինվորականների և իրավապահների գործողությունների հետ:

Նշենք, որ հարձակման արդյունքում տուժել է երկու զինվորական: Տուժել է նաև հարձակվողը, ում վրա պատասխան կրակ է բացվել:

Նույն շարքից