Հասարակություն 

Թունավորումներ

analitik.am

Փետրվարի 3-ին, ժամը 1.35-ին, հիվանդանոցից ոստիկանության Սպիտակի բաժնում հաղորդում է ստացվել, որ թունավորումով բուժօգնության են դիմել 1971 թ. ծնված Նորայր Պ.-ն, 1974 թ. ծնված Մարգարիտ Ե.-ն և 1995 թ. ծնված Նելի Պ.-ն:
Մեկնած օպերատիվ խումը պարզել է, որ վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը, ժամը 00.30-ի սահմաններում, Սպիտակ-Շիրակամուտ ճանապարհին՝ իրենց ավտոմեքենայից գազի արտահոսքի հետևանքով:
Կատարվում է քննություն:

***
Փետրվարի 2-ին, ժամը 4-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ սննդային թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1968 թ. ծնված Տիգրան Ե.-ն, 1991 թ. ծնված Վիգեն Ե.-ն, 1971 թ. ծնված Վարդուհի Ա.-ն և 1994 թ. ծնված Շուշաննա Բ.-ն:
Մեկնած օպերատիվ խմբին 1994 թ. ծնված Գարիկ Ե.-ն հաղորդում է տվել, որ տանը ընտանիքի անդամները կերել են պահածոյացված սնունդ և թունավորվել:
Նախապատրաստվում են նյութեր:

Նույն շարքից