Քաղաքականություն 

Ես Իրանի նկատմամբ Օբամայի նման բարի չեմ լինի. Թրամփ

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հարաբերություններում չի լինի այնքան բարի, որքան իր նախորդը՝ Բարաք Օբաման:

«Իրանը կրակի հետ է խաղում: Նրանք չեն գնահատում Բարաք Օբամայի բարությունը: Ես այդքան բարի չեմ լինի»,-գրել է Թրամփը թվիթերյան իր էջում:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ է պատրաստում Իրանի նկատմամբ, որոնք լինելու են այն  կազմակերպությունների համար, որոնք մեղադրվում են ահաբեկչությանն աջակցելու մեջ:

Նույն շարքից