Քաղաքականություն 

Նոր նշանակումների՝ վարչապետի որոշմամբ

analitik.am

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Սեդրակ Բարսեղյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ՝ մեկամսյա փորձաշրջանով.

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ կետի առաջին պարբերությամբ և 15-րդ հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով ու 4-րդ կետով՝
Սեդրակ Բարսեղյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ՝ մեկամսյա փորձաշրջանով։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Զարմինե Զեյթունցյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Զարմինե Զեյթունցյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ։

Նույն շարքից