Քաղաքականություն 

Ուրիխանյանը միանում է Ծառուկյանի դաշինքին, բայց վերջինիս հետ չի խոսել այդ մասին. shame.am

analitik.am

Հայ ժողովրդի արգանդից դուրս եկած ամենախայտառակ էակներից մեկը` Տիգրան Ուրիխանյանը, այսօր հայտարարել է, թե միանում է Ծառուկյանի դաշինքին: «Իրավունք» թերթի խմբագիրն էլ ասուլիսի ժամանակ նրան, թերթի անունից, պաշտոնապես հռչակեց 2016-ի լավագույն ընդդիմադիր: Ուրիխանյանն այսօր նույնպես, ինչպես միշտ, գովեստներ է հնչեցրել Գագիկ Ծառուկյանի հասցեին, ասել է, թե հեռացել է ԲՀԿ-ից, ոչ թե Ծառուկյանից, և այլն: Բայց երկու կարևոր հարց է թողել լավագույն ընդդիմադիրն անպատասխան: Փորձենք մենք պատասխանել դրանց:

Առաջին հարցը լրագրողները նրան չեն տվել: Դա պիտի վերաբերեր Ուրիխանյանի այն պնդմանը, թե ինքը կմիանա այն դաշինքին, որը կընդունի Իր ծրագիրը: Բայց պետք է ենթադրել, որ եթե Ուրիխանյանը միանում է Ծառուկյանին, ապա վերջինս ընդունել է նրա ծրագիրը: Եթե դա այդպես է, ուրեմն հայ ժողովրդին վտանգ է սպառնում, ընդ որում՝ այնպիսի վտանգ, որ պիտի քայլեր ձեռնարկվեն միջազգային հանրության օգնությամբ հայ ժողովրդին Հայաստանի տարածքից էվակուացնելու համար: Քանզի ի՞նչ ասել է Ուրիխանյանի քաղաքական ծրագիր: Դա՝ ա) գիշեր-ցերեկ մարդկանց գաղտնալսելն ու գաղտնանկարելն է, բ) խմբագիրներին փող առաջարկելն ու նրանց ձերբակալելը (Անի Հովհաննիսյանի դեպքը), գ) մարդկանց մոտ մարմնավաճառներ ուղարկելը և գաղտնանկարելը` հետագայում տարածելու նպատակով (այս գործն այս պահին ՀՔԾ վարույթում է, գլխավոր դատախազն առաջիկա օրերին մեղադրանք կառաջադրի Ուրիխանյանին), դ, ե, զ կետերն էլ ավելի սարսափելի են, այնպես որ խղճանք այսօր ընթերցողին և հուսանք, որ ժողովուրդը չի դիմի տարհանման:

Բանն այն է, որ եթե Ուրիխանյանը միանար իր նման մեկ այլ խայտառակությանը` Արթուր Բաղդասարյանին, մենք անհանգստանալու առիթ չէինք ունենա, քանզի դա դժվար թե հայտնվի պառլամենտում, իսկ հայտնվելու դեպքում էլ կունենա չնչին խմբակցություն և ազդեցություն, ի տարբերություն Ծառուկյանի, որի դաշինքի ազդեցությունն ահռելի կլինի, իսկ Ուրիխանյանի վերը նշված ծրագրին հետևելու դեպքում կհանգեցնի հայ ժողովրդի համար տիեզերական աղետի: Այստեղ արդեն հնչեցնենք երկրորդ հարցը, որն Ուրիխանյանին տվել են լրագրողները, սակայն նա չի պատասխանել:

Մանրամասն` shame.am

Նույն շարքից