Քաղաքականություն 

Սրանով վարչապետը գրեթե ամբողջությամբ չեզոքացնում է Լիսկայի ընտրվելու հավանականությունը. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Առաջիկա խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ ռեյտինգային ցուցակները կազմելու գործում լուրջ «մասնաբաժին» ունի ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Կոնկրետ ընտրատարածքներում նա պնդում է` այսինչ թեկնածուի անունը անպայման ռեյտինգային ցուցակում ընդգրկել: Բնականաբար, ոչ ոք չի մերժում: Նրա առաջարկով Սյունիքի ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակը «կգլխավորի» նախկին մարզպետ Վահե Մաքսիմի Հակոբյանը:

Սրանով վարչապետը գրեթե ամբողջությամբ չեզոքացնում է Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) ընտրվելու հավանականությունը: Հայտնի է, որ Սուրիկ Խաչատրյանն ու Վահե Հակոբյանը եթե ոչ թշնամիներ, ապա «մոլի» հակառակորդներ են: Երկու ՀՀԿ–ականները նույն տարածքում իրար դեմ են դուրս գալու: Վարչապետի «ձիու քայլը», սակայն, լիսկային կարող է թևաթափ անել: Հնարավոր է, որ նա չդնի իր թեկնածությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից