Հասարակություն 

Վարդենյաց լեռնանցքում և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ - տեղ մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է,  որ  փետրվարի  4-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ - Ճամբարակ ճանապարհը:

Վարդենյաց լեռնանցքում և Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ - տեղ մերկասառույց է:

Ավտոճանապարհներին շուրջօրյա հսկողություն են իրականացնում սպասարկող ճանապարհաշինական ընկերությունները: Կատարվում են ճանապարհների մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Նույն շարքից