Հասարակություն 

1.300-ամյա սիբիրյան ամրոցն առեղծված է գիտնականների ու Պուտինի համար. The Daily Mail (լուսանկարներ)

Սիբիրյան Տերե Հոլ լճում է գտնվում աշխարհի ամենաառեղծվածային հուշարձաններից մեկը` Պոր Բաժըն կղզու կիսավեր ամրոցը, որն ունի 1.300 տարվա պատմություն:

 

 

Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, այս հուշարձանը շարունակում է առեղծված մնալ պատմաբանների ու գիտնականների համար: Նրանց մի մասը կարծում է, որ ժամանակին քառանկյուն կղզու վրա կառուցված է եղել բանտ, իսկ մյուսները գտնում են, որ դրանք ամառային պալատի, վանքի կամ հնագույն աստղադիտարանի ավերակներ են:

 

 

Նշվում է, որ այս վայրն առաջին անգամ հայտնաբերվել է 1891 թ., և 1 դար անց դրա նշանակությունը դեռևս անհայտ է մնում: Մասնագետներին տարօրինակ է թվում խոշոր բնակավայրերից ու առևտրային ճանապարհներից այսքան մեծ հեռավորության վրա նմանատիպ մեծ համալիրի կառուցումը:



 

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տարիներ առաջ այցելելով Պոր Բաժըն, ուղղակի ապշել է իր առջև բացված տեսարանից:

 

«Ես շատ վայրերում եմ եղել, շատ բան եմ տեսել, սակայն այսպիսի բան առաջին անգամ եմ տեսնում»,-անկեղծացել է Պուտինը:



Աղբյուրը հավելում է , որ հնագիտական պեղումների արդյունքում մասնագետները հայտնաբերել են կավե իրեր, մարդկանց ոտնահետքեր, լավ պահպանված որմնանկարներ, հսկայական դարպասներ:



 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 Աղբյուրը՝ tert.am

Նույն շարքից