«100-ամյակն՝ առանց ռեժիմի» շարժման մասնակիցներին արդեն տեղափոխել են կալանավայրեր:
Հիմնադիր Խորհրդարանի քարտուղարությունից տեղեկացանք, որ Ժիրայր Սեֆիլյանին, Վարուժան Ավետիսյանին եւ Պավել Մանուկյանին տեղափոխել են «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ, իսկ Գարեգին Չուգասզյանին եւ Գեւորգ Սաֆարյանին՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ:
Նշենք, որ ապրիլի 9-ին նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասով, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: