Հասարակություն 

Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 9-11-ն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 7-9-ը՝ հատկապես գիշերը, աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 9-10-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով:

Երևան քաղաքում`

Փետրվարի 7-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 9-11-ը սպասվում է ամպամածություն, էական տեղումներ չեն սպասվում:

Երևան քաղաքի փետրվարի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝   13.40C (1979 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝      -25.10C (1968 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝   -3.80C

Նույն շարքից