Քաղաքականություն 

Վարչապետի օգնականը նշանակվել է փոխնախարար

analitik.am

Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ, Աշոտ Մարգարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Աշոտ Մարգարյանին ազատել Հայաստանի Հանրապետության վարչապետի օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ, Աշոտ Մարգարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ.

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Աշոտ Մարգարյանին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։

Նույն շարքից