Հասարակություն 

Լապշինը բողոքարկել է իրեն Ադրբեջանին հանձնելու որոշումը

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը, ով Ռուսաստանի քաղաքացի է, դիմել է Բելոռուսի Գերագույն դատարան՝ բողոքարկելով իրեն՝ Ադրբեջանին հանձնելու բելոռուսական դատարանի որոշումը:

Ավելի վաղ Արցախ այցելելու համար ադրբեջանական կողմի պահանջով բելոռուս իրավապահները ձերբակալել էին բլոգերին:

Դրանից հետո Բելոռուսի դատախազությունը որոշում էր կայացրել բավարարել ադրբեջանական կողմի պահանջը և Բաքվին հանձնել Լապշինին: Որոշումն արժանացել էր նաև Մինսկի դատարանի հավանությանը:

Իրավիճակի մասին խոսել է Ռուսաստանի արտգործնախարարությունը: Մասնավորապես ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հայտարարել էր, որ Լապշինին Բաքվին հանձնելն անթույլատրելի է:

Իսկ Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ դատարանի որոշումը պետք է արագ կատարվի:

Նույն շարքից