Հասարակություն 

Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ

Ապրիլի 11-ին հանրապետության տարածքը կգտնվի հզոր ցիկլոնի ազդեցության  գոտում, որի արդյունքում շրջանների զգալի մասում սպասվում են  անձրևներ և ամպրոպ, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում` ինտենսիվ:

 

Հանրապետության տարածքում ապրիլի 11-14-ին ժամանակ առ ժամանակ, 15-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, 11-ին և 13-ին՝ զգալի:

 

Քամին՝ հարավային՝ 5-10 մ/վրկ:

 

Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը կնվազի 5-6, 13-ի ցերեկը` ևս 2 աստիճանով: 

 

Նույն շարքից