Քաղաքականություն 

Մարզպետարանի ֆոնդից դրամական օգնություն է տրամադրում քաղաքացիներին. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ով նաև Սյունիքի ՀՀԿ կառույցի ղեկավարն է, վերջին օրերին մարզպետարանի ֆոնդից դրամական օգնություն է տրամադրում քաղաքացիներին:  Մարզպետի որոշումներից տեղեկանում ենք, որ նա վերջին օրերին մի քանի որոշում է կայացրել՝ քաղաքացիներին դրամական օգնություն տրամադրելու մասին:

Մասնավորապես՝ փետրվարի 1–ին մարզպետը որոշել է մարզպետարանի համար նախատեսված ծախսերի «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով սահմանված ֆոնդից հունվար ամսին մարզպետարան դիմած 28 քաղաքացու գումար հատկացնել՝ 30–200 հազարական դրամի չափով: Ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 350 հազար դրամ:  Ընդ որում՝ մարզպետի որոշման մեջ հիմնավորում չկա, թե ինչու է մարզպետարանն այդ գումարը հատկացնում քաղաքացիներին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից