Քաղաքականություն 

Հովիկ Աբրահամյանը բավականին «ապատիկ» վիճակում է. «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Հովիկ Աբրահամյանը բավականին «ապատիկ» վիճակում է այս օրերին: Նրան աջակցող մամուլում իր դուրս գալու օրերին գրվել էր, որ տասնվեց հազար ՀՀԿ-ականներ շուտով դուրս կգան ՀՀԿ-ից: Հասկանալի էր` «հաշվարկը» կառուցված է Կարեն Կարապետյանի «տեխնոլոգիական ջրերի» վրա:

Հիշենք` ժամանակ առաջ, Կարեն Կարապետյանի ՀՀԿ մտնելուն զուգահեռ, 11 հազար մարդ անդամագրվեց ՀՀԿ-ին, որից հետո՝ եւս 3 հազարը, ընդհանուր թվով` 15 հազար: Ուստի Աբրահամյանի հետ «պետք է դուրս գար» 16 հազարը, որպեսզի ապացուցվեր, թե ինչպես են «վտակները ոռոգում բնակավայրերը», եւ որ` ինչ անփոխարինելի հեղինակություն ունի Արգամիչը: Ուզում էին լավ, ստացվեց` ինչպես միշտ. «տքնաջան» աշխատանքից նրա հետ դուրս եկողների թիվը սկզբում 13 էր, ապա մի կերպ դարձավ 16: Ընդամենը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից