Քաղաքականություն 

Նախագահի հրամանագրերով, գեներալ-մայորնի կոչումներ է շնորհվել

analitik.am

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, գեներալ-մայորի կոչումներ է շնորհվել.

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը՝ ո ր ո շ ո ւ մ ե մ.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ, մաքսային ծառայության գնդապետ Սամվել Կարոյի ՍԱՆԱՄՅԱՆԻՆ շնորհել մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչում։

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Մաքսաին ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածը՝ ո ր ո շ ո ւ մ ե մ.

Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, մաքսային ծառայության գնդապետ Սամվել Ազիզի ԱՎԵՏԻՔՅԱՆԻՆ շնորհել մաքսային ծառայության գեներալ-մայորի հատուկ կոչում։

Նույն շարքից