Բելոռուսի Գերագույն դատարանը մերժել է բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը և ուժի մեջ է թողել վերջինիս ադրբեջանական կողմին արտահանձնելու մասին Մինսկի դատարանի որոշումը:
Գերագույն դատարանն այսպիսով օրինական է համարել ավելի շուտ Մինսկի դատարանի և Բելոռուսի դատախազության կողմից կայացված որոշումները:
Նշենք, որ Լապշինին բելոռուսական կողմը Բաքվին արտահանձնում է ադրբեջանական կողմի պահանջով: Ինչ վերաբերում է ձերբակալության պատճառներին, ապա բլոգերին ազատությունից զրկել են Արցախ այցելելու համար: