Տնտեսություն Քաղաքականություն 

Ուկրաինան Ադրբեջանի պահանջով չի ներմուծում Արցախում արտադրված ապրանքները

analitik.am

Ուկրաինան և Ադրբեջանը պայմանավորվել են սահմանափակումներ մտցնել որոշ ապրանքատեսակների ներմուծման հարցում: Խոսքը մասնավորապես վերաբերում է Արցախում և Դոնբասում արտադրված ապրանքատեսակներին, որոնք համապատասխանաբար Ուկրաինա և Ադրբեջան կներմուծվեն միայն այդ երկրների իշխանությունների թույլտվությամբ: Այս մասին Ինտերֆաքսին հայտնել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն:

Վերջինիս խոսքերով, պայմանավորվածությունն ուժի մեջ է մտել երկու երկրների նախագահների կողմից որոշումներ կայացնելուց անմիջապես հետո: Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել ե Ուկրաինայի և Ադրբեջանի մաքսային ծառայությունների ղեկավարների կողմից:

Նույն շարքից