Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին կկանգնի դատարանի առաջ, նա կասկածվում է 2012 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ ֆինանսական խախտումներ թույլ տալու մեջ, հայտնում է Le Figaro-ն:
Նշվում է, որ նախկին նախագահից բացի դատարանի առաջ կանգնելու է ևս 12 անձ:
Ինչ վերաբերում է կոնկրետ խախտումներին, ապա քննությունը պարզել է, որ Սարկոզին և նրա կուսակցությունը թույլատրելիից (առավելագույնը՝ 22,5 միլիոն եվրո) անհամեմատ ավելի շատ գումար (42,8 միլիոն) են ծախսել նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ: