Քաղաքականություն 

Ես ի՞նչ կապ ունենամ ՀՀԿ կառույցի հետ. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետի որոշմամբ` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունը հանվել է Գորիսի պետական համալսարանի խորհրդի կազմից: Բուհի խորհրդի նոր կազմի նախագահ է դարձել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը:

Ուշագրավ է, որ նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի երկու մտերիմները՝ «Երևան ՋԷԿ»-ի տնօրեն նշանակված Սասուն Խաչատրյանը, ով Սուրիկ Խաչատրյանի հորեղբոր տղան է, և Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, վերընտրվել են բուհի խորհրդի կազմում:  Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը «Փաստի» հարցին, թե ինչպես է գնահատում իր հեռացումը խորհրդի կազմից, ասաց. «Նորմալ, դե, մարզպետը պետք ա լինի խորհրդի կազմում, էդ ա»:  Հետաքրքրվեցինք նաև, թե ինքը հիմա ՀՀԿ-ին աջակցում է և կապեր ունի տեղի ՀՀԿ կառույցի հետ: Սուրիկ Խաչատրյանն այսպես պատասխանեց. «Իհարկե աջակցում եմ, ՀՀԿ կառույցը պետք ա ինձ հետ կապ ունենա, ես ի՞նչ կապ ունենամ իրա հետ»»:

Նույն շարքից