Մալայզիայի Բատու Կավան կղզում գտնվող հինդուիստական տաճարին կայծակի հարվածի հետևանքով երկու մարդ է մահացել, ևս չորսը վնասվածքներ են ստացել, գրում է gazeta.ru-ն՝ New Straits Time-ին հղումով:
Մարդիկ փորձել են անձրևից փախչել և պատսպարվել նորակառույց տաճարում, սակայն կայծակի հարվածից տեղում մահացել են: