2016 թվականից Պրեմորիայի սաֆարի-այգում բնակություն հաստատած Մերկել անունով այծը ձագ է ունեցել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են այգու ներկայացուցիչները: Այգու տնօրենը հայտնել է, որ Մարկելը տղա է ունեցել, որի անունը դեռ որոշված չէ:
Դմիտրի Մեզենցևը նաև ասել է, որ այս պահին անհրաժեշտ փաստաթղթերն են պատրաստվում, որպեսզի Մերկելին ուղարկեն տուն՝ Մոսկվայի կենդանաբանական այգի:
Հավելենք, որ լույս աշխարհ եկած այծիկի հայրը պատահական այծ չէ: Խոսքը մասնավորապես ամբողջ աշխարհում հայտնի Թեմուրի մասին է, որն ընկերացել էր Ամուր անունով վագրի հետ: