Քաղաքականություն 

Թրամփն աջակցություն է հայտնել Թուրքիային

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ՝ հայտնելով, որ իր երկիրը պատրաստ է այսուհետ ևս աջակցել Թուրքիային՝ ինչպես ահաբեկչության դեմ պայքարում, այնպես էլ որպես ՆԱՏՕ-ի դաշնակից:

Այս մասին ասված է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկու նախագահների հեռախոսազրույցից հետո:

Նշվում է նաև, որ կողմերը խոսել են երկարաժամկետ համագործակցության մասին, քննարկել հարցեր, որոնք վերաբերում են  ահաբեկչության դեմ պայքարում իրենց պարտավորություններին:

Նույն շարքից