Մոսկվայի դատարանը 13 տարվա ազատազրկման է դատապարտել նախկին ենթասպա Վալերի Դանիելյանին, ով մեղավոր է ճանաչվել ՌԴ Պաշտպանության նախարարությունից բնակարաններ յուրացնելու գործում: Այս մասին հայտնել են դատարանի քարտուղարությունից:
Նշվում է, որ Դանիելյանը մեղավոր է ճանաչվել թվով 55 հանցագործություն կատարելու մեջ: Նախկին ենթասպան պատիժը կրելու է խիստ ռեժիմի բանտում: