Հասարակություն 

Լապշինի մասով որոշումը չի համապատասխանում Ռուսաստանի և Բելոռուսի միջև դաշնակցական հարաբերությունների ոգուն. ՌԴ ԱԳՆ հայտարարությունը

Մոսկվան հիասթափված է Բելոռուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու պատճառով: Այս մասի ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ:

«Ռուսական կողմն իր խորը հիասթափությունն է հայտնում տեղի ունեցածի մասով: Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը չի համապատասխանում Ռուսաստանի և Բելոռուսի միջև դաշնակցական հարաբերությունների ոգուն»,-ասված է հայտարարության մեջ:

Ռուսական կողմը նաև նշել է, որ անելու ամեն ինչ, որպեսզի իր քաղաքացին հնարավորինս շուտ վերադառնա ընտանիք:

Նույն շարքից