Հասարակություն 

Ջասթին Բիբերին ձերբակալելու օրդերը ստորագրվել է Արգենտինական դատարանի կողմից

Արգենտինացի դատավոր Ալբերտո Խուլիո Բանյոսը  ձերբակալման օրդեր է տրամադրել կանադացի երգիչ Ջասթին Բիբերին կալանավորելու համար, ով մեղադրվում է 2013-ին տեղացի լուսանկարչին ծեծի ենթարկելու մեջ:


Ինչպես գրում է ТАСС-ը` նման վճիռ կայացվել է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ կանադացի երգիչը չի ներկայացել հարցաքննության՝ ցուցմունք տալու համար:



Այս որոշմամբ երիտասարդ երգչին դատարան կբերեն ուժով, եթե վերջինս հայտնվի Արգենտինայի տարածքում: 

 

 

Միջադեպը տեղի էր ունեցել 2013-ին՝ Արգենտինայի մայրաքաղաքի  գիշերային ակումբներից մեկի մոտակայքում` երգչի համերգաշարի ժամանակ: Նրա թիկնապահները  ծեծի էին ենթարկել արգենտինացի լուսանկարչին, ով փորձել էր  լուսանկարել վերջինիս: Ենթադրվում է, որ նրանք դա արել են հենց Բիբերի հրահանգով:

Նույն շարքից