Քաղաքականություն 

Քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, ամեն ինչ էլ հնարավոր է. «ՀԺ»

analitik.am

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում նախնական որոշում կա, որ Կոտայքի մարզում ՀՀԿ նախընտրական շտաբը համակարգի մարզպետ Կարապետ Գուլոյանը՝ Գագիկ Ծառուկյանի փեսան: ՀՀԿ կազմհանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը չբացառեց նման հավանականությունը:

«Քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել, ամեն ինչ էլ հնարավոր է»,- երեկ մեզ հետ զրույցում ասաց Թադեւոսյանը: Վերջինս նաեւ հավելեց, որ շտաբների ղեկավարների հարցն այսօր քննարկվելու է ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ: «Նիստից հետո, երբ պաշտոնական որոշում լինի, թե ովքեր են համակարգելու շտաբները, ձեզ կտեղեկացնենք»,- ասաց նա: Մեր տեղեկություններով՝ իշխանությունները Ծառուկյանի հետ նախընտրական համաձայնություն ունեն, որի դետալներից մեկն էլ այն է, որ Գուլոյանը շարունակելու է աշխատել մարզպետ, ձայն բերել այդ կուսակցությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից