Քաղաքականություն 

Ավելի շատ են սկսել խոսել Սեյրան Օհանյանին սպասվող ցավագին հեռանկարի մասին. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. «Սեյրան Օհանյան-Օսկանյան դաշինքը հայտնվել է ծանր վիճակում։ Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը հասկանում են, որ եղած քաղաքական ուժերով առաջիկա ընտրություններում շատ քիչ է բարիերը հաղթահարելու հավանականությունը։ Իրենց նախնական ծրագրերը խառնվել են Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու հետ կապված։

Վերջիններս հասկանում են, որ իրենց պոտենցիալ աջակիցները քվեն տալու են «Ծառուկյան» դաշինքին։ Օհանյան-Օսկանյան դաշինքում ավելի շատ են սկսել խոսել ընտրություններում պարտվելուց հետո Սեյրան Օհանյանին և Վիկտոր Դալլաքյանին սպասվող ցավագին հեռանկարի մասին։ Նրանք վիճակի փրկությունը տեսնում են «Ծառուկյան» դաշինքին միավորվելու մեջ, և չեն դադարում հանդիպել և խնդրել միավորվել նրա հետ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից