Քաղաքականություն 

ՀՀԿ վերնախավը Հարությունյանին հասկացրել է, որ շատ չակտիվանա. «Փաստ»

analitik.am

«Փաստ» թերթը գրում է. «Արդեն գրել ենք «ստաժավոր» նախարար, Կոտայքի նախկին մարզպետ Արամ Հարությունյանի (Բուլկի Արամ)` Կոտայքի մարզում նախընտրական արշավ սկսելու մասին: Նա ղեկավարում է այդ տարածքի ՀՀԿ–ն:

Գրվել էր նաև որոշ կուսակիցների նկատմամբ նրա հաթաթաների մասին: Օրերս ՀՀԿ վերնախավը Հարությունյանին հասկացրել է, որ շատ չակտիվանա: Նրան ուղղակի ասել են, որ կուսակցությունը կարող է մտքափոխ լինել ու նրան չթողնել ռեյտինգային պայքարի:

Պատճառը մութ պատմություններն են` նրա նախարար եղած ժամանակ (խոշոր կաշառք և այլն): Արամ Հարությունյանին խոստացել են փետրվարի 10–ին, կուսակցության ԳՄ նիստից հետո իր հարցով վերջնական որոշում կայացնել: Արամին թույլ կտա՞ն մասնակցել ռեյտինգային ցուցակով, թե՞ նա վերջին շանսից էլ կզրկվի, պարզ կդառնա ապագայում:

Նույն շարքից