Հասարակություն 

Խնդիրն իրականացվեց, սակայն, ցավոք, Գեղամի կյանքի գնով

Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՊԲ պայմանագրային զինծառայող Գեղամ Մանուկյանը շփման գծի վտանգավորության բարձր աստիճան ունեցող հատվածներից մեկում մարտական բարդ խնդիր է լուծել՝ հակադիվերսիոն անվտանգության բարձրացմանն ուղղված կարևոր առաքելություն:

Խնդիրն իրականացվեց, սակայն, ցավոք, Գեղամի կյանքի գնով:

Գեղամ Մանուկյանը գիտակցված գնացել է այդ քայլին, որովհետև իր գործը շատերին էր կյանք տալու:

Պատասխանատվության բարձր զգացում ծառայության նկատմամբ՝ երկրի անվտանգության ապահովման գործում. սա, առանց չափազանցության, հատուկ է միայն հայ սպային:

Նույն շարքից