Հասարակություն 

Հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Գավառի, Մարտունու, Գորիսի, Մեղրու ավտոճանապարհներին, ինչպես նաեւ Վարդենյաց լեռնանցքում տեղում է ձյուն:

Անվտանգ երթեւեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են աղով, ավազով մշակման եւ մաքրման աշխատանքներ:

Միջպետական եւ հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Նույն շարքից