Փետրվարի 9-ին, ժամը 12:34-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Հրազդանի կիրճում՝ ՀԷԿ-ի մոտակայքում, ջրատար խողովակ է վնասվել, ջուրը լցվում է ՀԷԿ-ի տարածք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Բարդիներ ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ջրագծի վթար. ջուրը հոսել է դեպի Երևան ՀԷԿ-1-ի մոտակայք:
Տեղեկատվությունը փոխանցվել է Երևան Ջուր ՓԲԸ-ի կարգավարական բաժնի պետին: